Place Your Order Before November 30th To Get Your Books In Time For The Holidays!
Shopping cart imageShopping Cart (0) Items

All books on page 2567

Page: 2567 of 2617 << < 2565 2566 2567 2568 2569 > >>

Ինչպե՞ս վերստին ծնվել և խուսափել դժոխքից Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$5.00
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Այս գիրքը գերագույն ուղեցույց է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը հասկանալու համար: Այս դասական գրքում դուք կհասկանաք, թե Հիսուսը որքան է սիրում ձեզ, ինչպես կարող եք վերստին ծնվել, ինչպես կարող եք խուսափել դժոխք գնալուց, և ինչ է նշանակում լինել նոր արարած Քրիստոս Հիսուսով։ Այս գիրքը տվեք ցանկացած մեկին, և նա կհասկանա, թե ինչ է նշանակում փրկվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով
Ինչպես աղոթել Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$7.50
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Ինչպե՞ս աղոթեմ։ Ինչի՞ համար աղոթեմ։ Ինչո՞ւ է աղոթքն այդքան խորհրդավոր։ Ինչպե՞ս կարող եմ աղոթել երկար ժամանակ։ Մի՞թե Աստված արդեն չգիտի, թե ինչի կարիք ունեմ: Ի՞նչ կլինի, եթե չաղոթեմ: Իմ աղոթքներն իսկապես կլսվե՞ն»։ Բացահայտեք այս հարցերի պատասխանները, մինչ կարդում եք Դագ Հյուարդ-Միլզի այս գործնական և պատեհաժամ գիրքը:
Ինչպես ամեն օր արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնել Աստծու հետ Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$7.50
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Բժիշկ Դագ Հյուարդ-Միլզը՝ մի բացառիկ քրիստոնյա առաջնորդ, բացահայտում է իր գաղտնիքներից մեկը։ «Եթե որևէ մեկն ինձ հարցներ, թե ո՛րն է Աստծու հետ իմ հարաբերությունների ամենամեծ գաղտնիքը, առանց տատանվելու կասեի, որ դա ամեն օր Նրա հետ անցկացրած հանդարտ ժամանակների ուժն է»: Նա որոշել է գրել այս գիրքը, որպեսզի դուք ևս կարողանաք օգուտ քաղել հանդարտ ժամանակի զորությունից։
Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$8.00
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Երբ լսում եք «հովիվ» բառը, միայն մեկ բան է անցնում ձեր մտքով՝ «ոչխարնե՛ր»։ Ոչխարները կախյալ արարածներ են, որոնք հովվի կարիք ունեն։ Հովիվը ոչխարների համար հոգատար ու սիրող ուղեցույց է։ Աստվածաշնչում Աստված մեր մասին խոսում է որպես Աստծու արոտավայրի ոչխարների։ Հիսուսը ևս Իր աշակերտ Պետրոսին պատվիրեց կերակրել Իր ոչխարներին՝ ապացուցելու իր սերը Փրկչի հանդեպ։ Հովիվ լինելը շատ մեծ գործ է։ Պատիվ է՝ Աստծու կողմից կանչված լինել՝ զորագրվելու Նրա աշխատուժին և հոգ տանելու ոչխարներին։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը մեզ հրավիրում, հորդորում և ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք միանալ Աստծու մարդկանց հոգ տանելու մեծ գործին։ Դուրս մի՛ մնացեք հովիվ դառնալու այս հիանալի գործից։
Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$8.09
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Ստանալով Հիսուս Քրիստոսին որպես ձեր Տիրոջ և Փրկչի, դուք փրկվել եք։ Դուք վերածնված քրիստոնյա եք և ձեր անունը գրված է Կյանքի գրքում։ Ձեր հարցը հետևյալն է․ «Ո՞րն է լինելու հաջորդ քայլը»։ Քրիստոնյա դառնալը ճիշտ քայլ է, բայց սա միայն սկիզբն է։ Դուք պետք է դառնաք բարի, ուժեղ քրիստոնյա։ «Իսկ ինչպե՞ս եմ այդ անելու»։ Այս օրինակելի գրքում կսովորեք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեք, որպեսզի դառնաք ու մնաք ուժեղ քրիստոնյա, որը նաև պատրաստ է մահվանն ու հափշտակմանը։
Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$7.50
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Ոչ մեկս չի պլանավորում հայտնվել երկնքում՝ կատարած չլինելով այն գործերը, որոնք Աստված ցանկանում է, որ կատարենք երկրի վրա։ Ո՛չ մեկս։ Մենք ցանկանում ենք կատարել Աստծու կողմից մեզ տրված հանձնարարությունները: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Այս գիրքը մի ուղեցույց է, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր կյանքում տեղի ունեցող աստվածային իրադարձություններին, որպեսզի չպարզվի, որ այդ օրը թերացել ենք: Թող որ իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը, և թող Աստված ձեզ ասի. «Կեցցես, իմ լավ ու հավատարիմ ծառա՛»:
Ինչպես կարող եք քարոզել փրկության ավետարանը Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$25.00
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Գիտեի՞ք, որ հին մարգարեները փնտրտուքներ կատարեցին և քննեցին այս մեծ փրկությունը, որը պետք է ի հայտ բերվեր մեզ համար։ Նրանք չէին կարող պատկերացնել, թե այս փրկությունը ինչպես է գալու մարդկանց ... բայց մենք օրհնված ենք ստանալո՛ւ այս փրկությունը: Մենք ստացել ենք փրկություն, քանզի ինչ-որ մեկը մեզ պատմել է դրա մասին: Այս հետաքրքրահարույց գրքում ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը ոչ միայն մեզ առաջնորդում է՝ հասկանալու մեր մեծ փրկությունը, այլև սովորեցնում է, թե ինչպես ուրիշներին հաղորդակից դարձնել փրկության այս մեծ ավետարանին։ Թո՛ղ որ մեզանից յուրաքանչյուրը կատարի ավետարանչի գործ։
Ինչպես հիմնել եկեղեցիներ Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$10.00
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն և անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։ Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգևոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում և խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"
ԻՆՉՊԵՍ ՆԵՐԵԼ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$2.50
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն և անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։ Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգևոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում և խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"
Ինչպես չեզոքացնել անեծքները Dag Heward-Mills
Books with a 0 star rating(0)
$14.66
Size: 5.5" x 8.5"
Binding: Perfect Bound
Մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն փառավոր կյանքին, որտեղ «ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։ Պատճառն այն է, որ կյանքում մենք հանդիպում ենք ձախորդությունների, կրկնվող հալածանքների, ունայնության, դժբախտության և հուսախաբությունների։ Անեծքը լավագույնս նկարագրում է այս տարաբախտ փորձառությունները, որոնք կարծես ծառանում են մեր առջև։ Կարո՞ղ ենք խուսափել դրանցից։ Ելք կա՞։ Այս գիրքը ձեզ կօգնի հասկանալ անեծքները և իմանալ, թե ինչպես արժանանալ օրհնության։

Page: 2567 of 2617 << < 2565 2566 2567 2568 2569 > >>